Կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքողները արգելափակել են Փարիզի խոշորագույն Galeries Lafayette խանութի մուտքը, հաղորդում է BFM հեռուստաալիքը:

Ակտիվիստները ծրագրում էին ներխուժել խանութ, սակայն անվտանգության աշխատակիցները հասցրել են փակել այն։ Ցուցարարներից մեկը հայտարարել է, որ արհմիությունը ծրագրում է շարունակել Ֆրանսիայում լյուքս դասի ձեռնարկության դեմ ակցիաները

Ավելի վաղ Ֆրանսիայի արհմիությունները կոչ են արել կենսաթոշակային բարեփոխման դեմ եւս մեկ համազգային բողոքի ակցիա անցկացնել հունիսի 6-ին: Որոշումն ընդունվել է երկրի բոլոր արհմիությունների ժողովի արդյունքում։