ԱԴԾ աշխատակիցները կանխել են մայիսի 9-ից առաջ Ուկրաինայի հատուկ ծառայությունների ծրագրած ահաբեկչական գրոհը միջուկային էներգետիկայի օբյեկտների դեմ։ Կալանավորվել է Ուկրաինայի երկու քաղաքացի, երրորդի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, տեղեկացրել է RT-ն։
Դիվերսանտները փորձել են պայթեցնել երկու ԱԷԿ-ների բարձրավոլտ էլեկտրահաղորդագծերի ավելի քան 30 հենասյուներ, ինչը կհանգեցներ միջուկային ռեակտորների կանգի։ Ահաբեկիչները պայթուցիկը բերել էին գաղտնարաններ ունեցող բեռնատար կցորդիչով՝ Լեհաստանով եւ Լիտվայով։ Նրանց հաջողվել է պայթեցնել Լենինգրադի ԱԷԿ-ի մեկ եւ ականապատել չորս հենասյուն եւ ինքնաշեն պայթուցիկ սարք դնել Կալինին ԱԷԿ-ի յոթ հենասյուների տակ։ Հարուցվել է քրեական գործ։




























