Վահագն Խաչատուրյանը Կատարի մայրաքաղաք Դոհայում այցելել է Կատարի ազգային գրադարան եւ հանդիպում ունեցել գրադարանի նախագահ, Կատարի պետնախարար Համադ բին Աբդուլազիզ ալ Կուվարիի հետ:
Նախագահի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են մատենագիտության ոլորտում Կատարի ազգային գրադարանի եւ Երեւանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի միջեւ համագործակցության հնարավորությունների վերաբերյալ հարցեր: Երկուստեք շեշտվել է մատենագիտության ոլորտում համագործակցության լայն հնարավորությունների առկայությունը:
Նախագահը նաեւ շրջայց է կատարել գրադարանում, ծանոթացել արաբական հնագույն ձեռագրերի ֆոնդին, գրառում կատարել պատվո հյուրերի մատյանում:
Այնուհետեւ նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Կատարի Իսլամական արվեստի թանգարան:




























