Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երաշխավորում է Բելառուսում ռուսական միջուկային զինամթերքի անվտանգությունը։ Այս մասին նա լրագրողներին ասել է Մոսկվայում, տեղեկացնում է БЕЛТА-ն։

Բելառուսի նախագահին հարցրել են, թե ինչ է նա քննարկել Պուտինի հետ՝ նախորդ օրը Եվրասիական տնտեսական համաժողովի ժամանակ։ «Խոսքն այն մասին էր, որ նա ինձ տեղեկացրեց, որ հրամանագիր է ստորագրել Բելառուսում միջուկային զենք տեղակայելու մեր գործողությունների մասին։ Այսինքն՝ խոսքը կոնկրետ փաստաթղթի մասին էր։ Որոշում է կայացվել զարգացնել բանավոր ասվածը։ Հարկավոր էր պատրաստել այնտեղ (Բելառուսում. - նշ. БЕЛТА) և պահեստավորման վայրեր և այլն։ Մենք այդ բոլորն արել ենք: Ուստի սկսվեց միջուկային զենքի տեղափոխումը»։ 

«Արդեն սկսվե՞լ է։ Այն (միջուկային զինամթերք.- նշ. ԲԵԼՏԱ) արդեն Բելառուսո՞ւմ է»,- ճշտող հարց է հնչել։

«Միգուցե։ Ես կգամ և կնայեմ»,- ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն։