Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը երկրի բանակն առավելագույն պատրաստվածության վիճակի է բերել ինքնահռչակ Կոսովոյում ստեղծված իրավիճակի պատճառով: Այս մասին հայտնել է Kurir հեռուստաալիքը։
Նշվում է, որ Վուչիչը հրաման է ստորագրել երկրի զինված ուժերի զորամասերի մարտական պատրաստությունը բարձր աստիճանի բարձրացնելու մասին եւ հրամայել է նրանց շտապ շարժվել դեպի Կոսովոյի եւ Մետխիայի վարչական գիծ։
Ինչպես հաղորդում է Kurier-ը, Վուչիչն այդ քայլին է դիմել Զվեչանում, Զուբին-Պոտոկում եւ Լեպոսավիչում սերբ բնակչության նկատմամբ Կոսովոյի ոստիկանության կողմից բռնությունների պատճառով:
Նշվում է, որ Սերբիայի առաջնորդը նաեւ կոչ է արել ՆԱՏՕ-ին կանխել սերբերի նկատմամբ բռնությունը։





























