«Հյուսիսային հոսքերի» պայթեցման համար օկտոգեն թեթեւ պայթուցիկ սարք են օգտագործել, գրում է Spiegel-ը՝ վկայակոչելով հետաքննությունը:
2022 թվականի սեստեմբերի 26-ին «Հյուսիսային հոսք» եւ «Հյուսիսային հոսք-2»-ի երեք ճյուղերի վրա արձանագրվել են գազի վնասումներ եւ արտահոսքեր։ Ռուսաստանի ԱԴԾ-ն միջազգային ահաբեկչության մասին գործ է հարուցել։ Շվեդիայի դատախազությունը միջադեպերի հետաքննություն է նախաձեռնել։
Գազատարների օպերատոր Nord Stream AG ընկերությունը հայտարարել է, որ դրանց վերականգնման ժամկետներն առայժմ հնարավոր չէ գնահատել:
Ռուսաստանն ու Թուրքիան մշակում են գազային հանգույցի ստեղծումը, որի միջոցով հնարավոր կլինի տարանցումը տեղափոխել «Հյուսիսային հոսքերից»։




























