ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքինը մայիսի 29-ից հունիսի 2-ին կայցելի Շվեդիա, Նորվեգիա եւ Ֆինլանդիա՝ քննարկելու անվտանգության եւ տնտեսական հարցերը: Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերի՝ ուրբաթ օրը տարածած գրավոր հայտարարության մեջ։
Մայիսի 29-31-ին Լուլեոյում Բլինքենն առեւտրի նախարար Ջինա Ռայմոնդոյի եւ առեւտրային բանակցություններում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Քեթրին Թայի հետ կմասնակցի ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի առեւտրի եւ տեխնոլոգիաների խորհրդի չորրորդ հանդիպմանը, որի շրջանակներում, ի թիվս այլ հարցերի, կքննարկվի նաեւ Ուկրաինայում տիրող իրավիճակը: Բլինքենը կհանդիպի նաեւ Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնի եւ Թագավորության ԱԳ նախարար Թոբիաս Բիլստրյոմի հետ:





























