Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպել է Ուզբեկստանում եւ Հարավային Կովկասում Commerzbank AG-ի ներկայացուցչության ղեկավար Քեթեւան Անտիձեի եւ հաճախորդների հետ կապերի մենեջեր Մարիա Մոստովոյի հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Քերոբյանը։
«Քննարկել ենք վերջին շրջանում Հայաստանի տնտեսության ոլորտի ակտիվ զարգացման միտումներն ու գրանցված տնտեսական բարձր ցուցանիշները, անդրադարձել ենք նաեւ ֆինանսաբանկային ոլորտում համագործակցության հնարավոր եզրերին։
Ներկայացրել եմ Հայաստանում իրականացվող ներդրումային խոշոր ծրագրերը, առաջարկել հյուրերին դիտարկել այդ ծրագրերում բանկի ֆինանսական ռեսուրսների ներգրավման հնարավորությունները»,- գրել է նա։




























