Սլովենիայում այսօր, հոկտեմբերի 1-ին կավարտվի շախմատի Եվրոպայի ակումբային առաջնությունը: Նախավերջին տուրում Միկայի տղամարդկանց թիմը 4:2 հաշվով հաղթեց Յուգրային եւ թիմային 10 եւ ընդհանուր` 25,5 միավորով զբաղեցնում է 6-րդ տեղը: Առաջին տեղը 11-ական միավորով կիսում են Սանկտ Պետերբուրգն ու Բադեն Բադենը: Վերջին տուրում Միկայի մրցակիցը կլինի Սանկտ Պետերբուրգը:

Կանանց մրցաշարում հայկական թիմը 1:3 հաշվով պարտվեց ԱՎՍ-ին եւ 8 միավորով երրորդ տեղում է: Առաջատարներն են 10-ական միավոր վաստակած ԱՎՍ-ն ու Տիմիշոարան: