Ջեք Գեւորգյանի` «Դոկտոր մահի» ստեղծագործական աշխատանքները, նկարներն անձնական իրերը կվաճառվեն աճուրդով, որը տեղի կունենա հոկտեմբերի 27-28-ին` Նյու Յորքի տեխնոլոգիական ինստիտուտում, հաղորդում է Michigan Radio-ն:
Գեւորգյանի նկարների մեծ մասը մռայլ է. նրա գեղանկարչության հիմնական մոտիվը մահն է, ինքնասպանությունը, դեպրեսիան:
Բացի այդ, աճուրդում կվաճառվեն նաեւ Ջեք Գեւորգյանի անձնական իրերը, այդ թվում սմոքինգը, որով ներկայացել է Emmy Awards-ում: Դա կլինի նրա իրերի առաջին վաճառքը: Աճուրդից ստացվող եկամուտների մի մասը կստանա նրա զարմուհին, ով նրա միակ ժառանգորդն է, իսկ մի մասը կվաճառվի քաղցկեղով հիվանդ երեխաների կենտրոնին:
Էֆթանազիայի կողմնակից բժիշկ Ջեք Գեւորգյանը, ով հայտնի է որպես «Դոկտոր մահ», մահացել է հունիսի 3-ին` 84 տարեկան հասակում:
Ջեք Գեւորգյանը ձգտում էր էֆթանազիայի օրինակացմանը: 1990-98 թվականներին նա 130 հիվանդների օգնել է մահանալ:
Հիշեցնենք, որ էֆթանազիայի խնդիրը հասարակության լայն շրջանակների քննարկման առարկա դարձնելուն ամենից շատ նպաստել է ամերիկահայ բժիշկ Ջեք Գեւորգյանը, ով հայտնի է «Դոկտոր մահ» անունով: Գեւորգյանը լինելով բժիշկ, մշտապես կողմ է արտահայտվել էֆթանազիային, երբ այլեւս անհնար է որեւէ օգնություն ցույց տալ հիվանդին եւ երբ նրա տանջանքները անիմաստ են դարձնում հետագա կյանքը: 1989-ին նա մշակել է «մերսիտրոնը»` ինքնասպանության ապարատը: 1990-ի հունիսի 4-ին օգտագործելով «մերսիտրոն» ինքնասպան է եղել «Դոկտոր մահի» առաջին հիվանդը, ով տառապում էր Ալցգեյմերի հիվանդությամբ: Ընդհանուր առմամբ, 1990-98 թթ մերսիտրոն օգտագործել է ավելի քան 130 մարդ:
Նշենք, որ Ալ Պաչինոն խաղացել է «Դոկտոր մահի» դերը Բարի Լեւինսոնի «Դուք չեք ճանաչում Ջեքին» ֆիլմում (2010 թվական):




























