Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Հոլլի Բերին վնասել է ոտքը` այծի պատճառով:
Ըստ ամերիկյան մամուլի` դերասանուհին երեքամյա դստեր հետ հանգստացել է իր իսպանական վիլլայում: Փոքրիկը նկատել է այծի եւ որոշել է հետեւել նրան: Երեխային տեսադաշտից չկորցնելու համար, Բերին սկսել է մագլցել քարքարոտ բարձունքը: Երբ նա հասել է երեխային եւ սկսել է ներքեւ իջնել, ընկել է քարի վրա եւ վնասել է ոտքը: Հիմա դերասանուհին առնվազն երեք շաբաթ պետք է ոտքը գիպսի մեջ պահի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:



























