ԱՄՆ պետքարտուղարի՝ Արեւելյան Ասիայի եւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հարցերով օգնական Դենիել Քրիթենբրինքը հունիսի 4-ին կմեկնի Չինաստան՝ քննարկելու  երկկողմ հարաբերությունները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Քրիթենբրինքը, որին կմիանա ազգային անվտանգության խորհրդի՝  Չինաստանի եւ Թայվանի հետ հարաբերությունների գծով ավագ տնօրեն Սառա Բերանը, Պեկինում կքննարկի երկկողմ հարաբերությունների առանցքային հարցերը»,-ասվում է Պետդեպի հայտարարության մեջ:

Պեկին այցը կկայանա Պետդեպի ներկայացուցչի շրջագայության շրջանակներում՝ հունիսի 4-10-ին, որի ընթացքում նա կայցելի նաեւ Նոր Զելանդիա: