«Ալ Քաիդան Արաբական թերակղզում» ահաբեկչական խմբավորման ռումբեր պատրաստող գլխավոր մասնագետ Իբրահիմ Հասան ալ-Ազիրին չի ոչնչացվել Եմենում` սեպտեմբերի 30-ին, ավիահարվածներից, որի ժամանակ ոչնչացվել էր «Ալ Քաիդայի» ղեկավար Անվար ալ-Ավլաքին: Այս մասին «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ին հայտնել է Եմենի իշխանությունների ներկայացուցիչը:
Ավելի վաղ ամերիկյան հետախուզությունը տեղեկատվություն էր տարածել, ըստ որի, այդ ավիահարվածների արդյունքում հնարավոր է, մահացել է նաեւ ալ-Ազիրին:
Եմենի լրատվամիջոցները հայտնում են, որ ալ-Ավլաքին սպանվել է Եմենի հարավում գտնվող Աբյան նահանգում` ամերիկյան անօդաչու թռչող սարքերի ավիահարվածներից: Հարվածներն ուղղված են եղել մի քանի մեքենաների ուղղությամբ, որոնցից մեկում գտնվել է ալ-Ավլաքին, ով համարվում է «աշխարհի թիվ մեկ ահաբեկիչը»:




























