Բաքվում շարունակվող բռցնքամարտի աշխարհի առաջնությունում Ռուսաստանի հավաքականի կազմում հանդես եկող Դավիթ Հայրապետյանը հաղթանակով ավարտեց առաջին մենամարտը եւ դուրս եկավ 1/8-րդ եզրափակիչ: 49 կգ քաշային կարգում Հայրապետյանը 23:10 հաշվով առավելության հասավ ամերիկացի Էրոս Կորրեայի նկատմամբ:

Հոկտեմբերի 4-ին Հայրապետյանը կմրցի լեհ Լուկաշ Մաժչուկի  հետ: