Մաթեմատիկոս, ճանաչված հանճար Գրիգորի Պերելմանն այդպես էլ չի պատասխանել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոսի պաշտոնում իրեն առաջադրելու առաջարկին:

«Մեր զանգերին եւ հեռագրերին նա չի պատասխանել: Ինքը չի փորձել կապ հաստատել մեզ հետ»,-«Ինտերֆաքս»-ին հայտնել է Վլադիմիր Ստեկլովի անվան Մաթեմատիկական ինստիտուտի պետերբուրգյան բաժանմունքի ներկայացուցիչը, ով առաջարկել էր առաջադրել Պերելմանի թեկնածությունը:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել է, որ գիտնականի թեկնածությունն առաջադրել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Լյուդվիգ Ֆադեեւը: Գիտական խորհրդի բոլոր 20 անդամները հավանություն են տվել այդ առաջարկին:

Պատկերավոր ասած, Պերելմանին առաջարկում են ոչ թե ակադմիկոս դառնալ, այլ առաջադրել իր թեկնածությունը: Նա պետք է մասնակցի դեկտեմբերին կայանալիք ընտրություններին: Նախքան դա նա պետք է հավաքի, ինչպես Մատիասեւիչն է ասում, «մի գլուխ թղթեր», որոնց մեջ պետք է լինեն նրա գիտական ձեռքբերումները, կենսագրությունը եւ այլն: Իսկ ավելի վաղ Պերելմանը պետք է համաձայնություն տա մրցելու իր գործընկերների հետ ընտրություններում:

Անցած տարի գիտնականը հրաժարվել է 1 միլիոն դոլարից Ֆիլդսի մրցանակի համար, որն ստացել է Պուանկարեի հիպոթեզի ապացուցման համար: