Հայաստան-Թուրքիա սահմանի բացումից հետո Ջավախքը կհայտնվի ծանր վիճակում։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն» հիմնադրամի տնօրեն Հայկազուն Ալվրցյանը։ Նրա կարծիքով, սահմանի բացումից հետո Ջավախքում ծանր տնտեսական վիճակ կստեղծվի , ինչն էլ կնպաստի արտագաղթի մեծացմանը։
Բացի տնտեսական վիճակի վատթարացումից, հայ-թուրքական սահմանի բացումը, ըստ փորձագետի, ջավախահայության վրա կունենա նաեւ հոգեբանական ազդեցություն։
«Ջավախքի հայությունը լինելով ողջ հայության մի մասը եւ Հայ դատի պայքարի մեջ իր դերակատարությունն ունենալով՝ ցեղսապանության ճանաչման, հողային պահանջատիրության հրաժարմամբ եւ Թուրիքայի հետ սահմանի բացմամբ, ընկնում է ծանր հոգեբանական կացության մեջ», հավելեց Ալվրցյանը։




























