Ավստրիայում ոչխարների հոտից առանձնացած 3 ոչխար մտել են խանութ՝ զարմացնելով խանութում գտնվող հաճախորդներին եւ վաճառողուհուն։

Ոչխարներից մեկը մոտեցել է արեւային ակնոցների բաժնին, իսկ մյուսները պտտվել են խանութում։

Խանութի անվտանգության տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է խանութի վաճառողուհիներից մեկը բարձրանում սեղանի վրա եւ բջջային հեռախոսով նկարահանում խանութ մտած ոչխարներին։