Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խնդրել է իր հարավաֆրիկացի գործընկեր Սիրիլ Ռամաֆոսային իրեն հրավիրել BRICS-ի գագաթնաժողովին, գրում է l`Opinion-ը՝ հղում անելով Ֆրանսիայի նախագահին մոտ կանգնած աղբյուրին։

«Ավատյուրան մի փոքր խելահեղ և աննախադեպ է. Ֆրանսիայի նախագահը ֆորումում, որը ցանկանում է մրցել Ամերիկայի գլխավորությամբ համաշխարհային կառավարման հետ, բայց Ելիսեյան պալատն աշխատում է դրա վրա»,- նշում է ԶԼՄ-ն:

«Դա մեծ հեղաշրջում կլիներ», - հրատարակությունը մեջբերում է աղբյուրի խոսքերը։

BRICS-ի հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա օգոստոսին Հարավային Աֆրիկայում։ Ֆրանսիան այս միության անդամ չէ։

BRICS-ը հինգ երկրների ասոցիացիա է՝ Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավային Աֆրիկա: Սակայն, վերջերս ավելի ու ավելի շատ են հայտարարությունները BRICS-ի անդամ դառնալու՝ այլ պետությունների մտադրության մասին։ Օրինակ՝ նման հնարավորությունը բացառված չեն Արգենտինայում, Թունիսում եւ Վենեսուելայում։