Ընդհանուր առմամբ, Ջոն Բայդենի վարչակազմի կառավարման սկզբից ի վեր ԱՄՆ-ն ավելի քան 40,7 միլիարդ դոլարի ռազմական օգնություն է հատկացրել Ուկրաինային, հայտնում է Պենտագոնի մամուլի ծառայությունը։
«Միացյալ Նահանգները շարունակում է նաև աշխատել իր դաշնակիցների և գործընկերների հետ՝ Ուկրաինային ինքնապաշտպանության լրացուցիչ տարբերակներ տրամադրելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։
ԱՄՆ պաշտպանության նախարարությունն այսօր հայտարարել է նաև Ուկրաինային մինչև 325 մլն դոլարի լրացուցիչ ռազմական օգնություն հատկացնելու մասին։





























