Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության լուսավորության նախարար Սերգեյ Կրավցովի գլխավորած պատվիրակությանը:

Փոխվարչապետի գրասեյակից  հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության հնարավորությունները և հեռանկարները: