Բրիտանական թագավորական ընտանիքի նստավայր Բուքինհեմյան պալատից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա հայտնաբերվել է 69-ամյա ամերիկացի Ռոբերտ Ջեյմս Մուրի կմախքը:

Մուրը թագավարոկան ընտանիքի անդամներին սիրահարված մոլագար խենթ է եղել, որի գոյության մասին անգլիական թագուհուն ոչինչ հայտնի չի եղել: Սակայն Մուրը եղել է անգլիական ոստիկանության հսկողության տակ: Ավելի քան 15 տարի թագուհուն նամակներ ու տարօրինակ փաթեթներ ուղարկած ամերիկացին 2007 թվականին գաղտնի հիմնավորվել է Բուքինհեմյան պալատից ոչ հեռու գտնվող Ուեստ Այլենդ կղզում, հաղորդում է NEWSru Israel-ը` հղում անելով լոնդոնյան The Evening Standard թերթին:

Մոլագարը թագուհուն ավելի քան 600 էջ նամակ է ուղարկել: Բազմաթիվ փաթեթեներից մի քանիսում եղել են նաեւ անպարկեշտ լուսանկարներ, «թույն» պիտակով տուփեր, սեփական անձնագրի պատճենը:

Մուրի կմախքը օղու դատարկ շշերի կույտի մեջ հայտանբերել է այգեպանը: Փորձագիտությունը ցույց է տվել, որ նա մահացել է երեք տարի առաջ բնական մահով: