Թերթը գրում է, որ «Արմենիա» հեռուստաընկերության սերիալներից մեկի դերասանուհի, աղմկահարույց՝ պոռնոգրաֆիկ բնույթի լուանկարների շնորհիվ հանրային ճանաչում ձեռք բերած Անժելա Սարգսյանն, ըստ լուրերի, շրջում է թիկնապահների հետ։ «Նույնիսկ Դրամատիկական թատրոն, ասում են, գնում է նրանց ուղեկցությամբ։ Այսինքն՝ ինչ-որ մարդիկ Ա.Սարգսյանին իրենց հովանավորության տակ են առել, որ նա կարողանում է իրեն թույլ տալ թիկնապահներ վարձել։ Ի դեպ, լուրեր են շրջում, թե թատրոնի որոշ դերասանուհիներ սկսել են խանդով վերաբերվել այն փաստին, որ եթե նախկինում իրենց տեսնելու համար էր հանդիսատեսը թատրոն հաճախում, ապա այժմ գալիս են Անժելային տեսնելու»,- գրում է «168 ժամ»-ը:
Տեղադրություն




























