Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը 2019 թվականից ի վեր առաջին անգամ Չինաստան է ժամանել։
Twitter-ի իր էջում նա նշել է, որ Պեկինում է իր Gates Foundation հիմնադրամի գործերով։ Նրա խոսքով՝ ակտիվիստներին հաջողվել է հաջողությունների հասնել մանկական մահացության եւ աղքատության դեմ պայքարում։
Գեյթսն ասել է, որ Չինաստանը «մեծ փորձ» ունի կլիմայի փոփոխության դեմ պայքարում, դեղորայքի և սննդի հասանելության ապահովման մեջ։ Նա հավելել է, որ այնուհետև կմեկնի Արևմտյան Աֆրիկա:
Մայիսի վերջին Tesla-ի և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկն այցելել էր Չինաստան։





























