Ռուսաստանի Դաշնության Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է օրինագիծ, որն արգելում է անձի սեռը փոխելուն ուղղված բժշկական միջամտությունները։ Այս մասին հայտնում է Интерфакс-ը։

Փաստաթղթի հեղինակ են դարձել գրեթե 400 խորհրդարանականներ։ 

Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյն ասել է, որ օրինագիծը ամբողջությամբ արգելում է ոչ միայն սեռափոխությանն ուղղված բժշկական միջամտությունները, այլև բացառում է սեռափոխության պետական ​​գրանցումն առանց վիրահատության։