Հոկտեմբերի 3-ին Տյումենի «Կոլցո» շուկայի տարածքում տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով ադրբեջանցի է զոհվել:

Քննության տվյալներով, շուկայի աշխատակցի եւ բեռնատարի վարորդի միջեւ վեճ է ծագել բիլյարդի սրահում: Երկուսն էլ եղել են անսթափ վիճակում: Երկու տղամարդկանց վեճին միացել են եւս մի քանիսը եւ կրակել են շուկայի աշխատակցի գլխին: Ադրբեջանցու կողմից վեճին մասնակցած երկու տղամարդիկ այժմ գտնվում են վերակենդանացման բաժնում:

Ոստիկաններին հայտնի են վիճաբանության բոլոր մասնակիցները: Հարուցվել է քրեական գործ սպանության հոդվածով: