Եվրոպական կենտրոնական բանկը կրկին բարձրացրել է բազային տոկոսադրույքները 0,25 տոկոսով՝ գնաճի դեմ պայքարի համար։

Հիմնական տոկոսադրույքը, որով առևտրային բանկերը կարող են վարկ վերցնել ԵԿԲ-ից, բարձրացվել է մինչև 4%, իսկ ավանդների բազային տոկոսադրույքը մինչև 3,5%, հայտնում է ԵԿԲ մամուլի ծառայությունը։

Գնաճը նվազել է, սակայն երկար ժամանակ կպահպանվի բարձր մակարդակի վրա, ասվում է ԵԿԲ-ի հայտարարության մեջ։

Կարգավորիչը ճշգրտել է եվրոգոտու երկրներում գնաճի և տնտեսական աճի եռամսյա կանխատեսումները՝ համապատասխանաբար դեպի վեր և վար։

Ընթացիկ տարվա համար ԵԿԲ-ն կանխատեսում է գնաճ 5,4%, 2024-ի համար՝ 3%, իսկ 2025-ի համար 2,2% գնաճ։ Միջնաժամկետ հեռանկարում Եվրոպական կենտրոնական բանկն ակնկալում է կայուն գներ՝ ծախսերի տարեկան աճով մոտ երկու տոկոսով, հայտնում է Deutsche Welle-ն։