Իսպանիայի 2010/2011 ֆուտբոլային մրցաշրջանի արդյունքում լավագույն մարզիչ է ճանաչվել պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն, հաղորդում է Marca-ն:

Մոուրինյոյի գլխավորությամբ Ռեալն անցած մրցաշրջանում նվաճեց Իսպանիայի գավաթը, սակայն չեմպիոնական մրցավազքում եւ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում պարտվեց Բարսելոնային:

Երրորդ մրցաշրջանն անընդմեջ լավագույն խաղացողի մրցանակը բաժին է հասել Բարսելոնայի հարձակվող Լիոնել Մեսիին: