Բրիտանացի պատգամավորները քվեարկել են արտոնությունների հանձնաժողովի զեկույցին հաստատման օգտին։ Զեկույցի համաձայն նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը մոլորեցրել է խորհրդարանին կորոնավիրուսի  ժամանակ տեղի ունեցած երեկույթների վերաբերյալ:

Անցյալ հինգշաբթի հրապարակվել էին արտոնությունների հանձնաժողովի հետաքննության արդյունքները, որոնք վկայում են, որ նախկին վարչապետը միտումնավոր մոլորեցրել է բրիտանական խորհրդարանին Դաունինգ Սթրիթում կազմակերպված քովիդի երեկույթների վերաբերյալ:

«Կողմ» ձայները՝ 354 են, «դեմ» ձայները՝ յոթ։ «Մեծամասնությունը կողմ է»,- ասել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Լինդսի Հոյլը: Նիստի տեսագրությունը հրապարակել է Sky News հեռուստաալիքը։