Արեւմտյան երկրները համակված են միջազգային ասպարեզում իրենց հեգեմոնիայի պահպանմամբ եւ «սեփական ճշմարտացիության անուղղելի վստահությամբ»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը լրագրողներին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստին մասնակցող պատվիրակությունների ղեկավարների հանդիպումից հետո, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հունիսի 20-ին հանդիպում է ունեցել ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստին մասնակցած պատվիրակությունների ղեկավարների հետ։
«Արեւմուտքը համակված է սեփական ճշմարտացիության անուղղելի վստահությամբ, այլ խոսքով՝ Արեւմուտքը համակված է միջազգային ասպարեզում իր հեգեմոնիայի պահպանմամբ, իր կանոնների ներդրմամբ եւ հավերժացմամբ, որոնք խափանում են միջազգային իրավունքն ու ձեւավորվում են ըստ «երբ ինձ հարմար է՝ սպիտակ է, երբ հարմար չէ՝ սեւ է» սկզբունքով»»,- ասել է Լավրովը։
Նախարարն ավելացրել է, որ այս միտումը դրսեւորվում է միջազգային կյանքի տարբեր ոլորտներում, այդ թվում «հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն կառույցների գործունեության հանդեպ Արեւմուտքի վերաբերմունքում»։



























