Սահակաշվիլիի առողջացումը և քաղաքականություն վերադառնալը ցույց է տալիս, թե որքան զանգվածային էր Վրաստանի դեմ ապատեղեկատվության արշավը: Այս մասին հայտարարել է երկրի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին, փոխանցում է Sputnik Գրուզիան։

«Այս վերջին քայլը շփոթեցրել է Վրաստանի ներսում և դրսում գտնվող այն քաղաքական գործիչներին, որոնք ահազանգել են Սահակաշվիլիի նկատմամբ կառավարության վատ վերաբերմունքի մասին: Վրաստանի կառավարությունը ժամանակին հակադարձեց բոլոր մեղադրանքները»,- նշել է խորհրդարանի նախագահը։

Հիշեցնենք, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին վերջերս հայտարարել է քաղաքականություն վերադառնալու մասին։