Թուրքիան հայտարարել է Ստամբուլում ահաբեկչություն նախապատրաստելու մեջ կասկածվող օտարերկրացու ձերբակալության մասին, որն իբրեւ թե «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ է։

Milliyet-ի հաղորդմամբ՝ նրա տնից առգրավվել են ռումբի պատրաստման համար օգտագործվող նյութեր։

«Ստամբուլի ոստիկանության հակաահաբեկչական բաժնի խումբը սկսել է ԻՊ զինված ահաբեկչական կազմակերպության անդամների ձերբակալության եւ հայտնաբերման ուղղությամբ աշխատանքը», - հաղորդում է թուրքական լրատվամիջոցը։