«Ինչպես կարող ես որեւէ մեկի հետ աշխատել, որը քաղաքականապես այլ կողմոնորոշում ունի, Ջավախքը իրենց համար օրախնդիր չէ»։ Հոկտեմբերի 30-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն»-ի հիմնադիր տնօրեն Հայկազուն Ալվրցյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյո՞ք փորձել են աշխատել ծնունդով ջավախքցի 3 հանրապետական գործիչների հետ։ Վերջիններս ողջունել են հայ-թուրքական արձանագրությունները։

Ալվրցյանն հավելեց, որ խորհրդարանի մեծամասնություն կազմող կուսակցությունների ջավախքցի ներկայացուցիչները որեւէ գործնական քայլ չեն կատարում այնտեղի հայության վիճակը թեթեւացնելու համար"։ Ընդհակառակը, նպաստում են հարաբերությունների սրմանը։

«Նախագահը շատ կեղտոտ գործ է անում, ասում է Ջավախքում այս-այս խնդիրները կան, բայց հետո հետ է քաշվում, վրացիներն էլ այդ հարցերը լուծում են»։

Ալվրցյանն անդրադարձավ նաեւ վարչապետի այն հայտարարությանը, թե Հայաստանի իշխանությունները պատասխանատու են միայն 3 մլն ՀՀ քաղաքացիների համար։ Ըստ նրա, սա նշանակում է, թե Հայաստանից դուրս որեւէ հայի շահեր իշխանությունները չեն պաշտպանելու, ինչը ծանր ազդեցությունը կունենա ջավախքի սոցիալ-տնտեսական եւ բարոյահոգեբանական կացության վրա։