85-ամյա դքսուհի Ալբան, այսօր` հոկտեմբերի 5-ին, կրկին ամուսնանում է: Արարողությունը կանցկացվի Սեվիլիայում: Նրա ընտրյալը Ալֆոնսո Դիեսն է, սովորական պաշտոնյա, ով նրանից փոքր է 30 տարով:
Միջոցառումը մթագնել է իսպանական Interviu ամսագիրը, որը հրապարակել է Իսպանիայի ամենահարուստ կնոջ մերկ լուսանկարը: Հրատարակչությունը գրում է, որ դա բացառիկ նկար է, որն արվել է Իբիցա կղզու վրա: Լուսանկարում արեւայրուք ընդունող 56 տարեկան դքսուհին է:
Ալֆոնսոյի հետ ամուսնությունը Ալբայի համար թվով երրորդն էր:



























