Դեպի արտասահման ավիատոմսերի գները կարգավորվել են շաբաթ օրը բարձրանալուց հետո, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիային (ՌՏՕԱ)։

«Արտասահման ավիատոմսերի արժեքը կարգավորվել է նախօրեին գների թռիչքից հետո։ Կան նաև շատ ցածր սակագներ այսօրվա և վաղվա համար։ Շատ թանկ և անհարմար է Թբիլիսի և Բելգրադ թռչելը։ Մնացյալ դեպքերում սակագները սովորական են»,- ասվում է հաղորդման մեջ։

Այսպես, Մոսկվայից Դուբայ  Emirates չվերթով ուղեբեռով թռիչքի արժեքը կիրակի կազմել է 48 հազ․ ռուբլի։ «Պոբեդա»  ավիաընկերության ուղիղ չվերթի  արժեքը (առանց ուղեբեռի) երկուշաբթի կլինի 20,5 հազ․ ռուբլի։

Ստամբուլ «Աերոֆլոտի» երեկոյան չվերթն (առանց ուղեբեռի) հունիսի 25-ի դրությամբ արժի 25 հազ․ ռուբլի, ընդ որում հաջորդ շաբաթ «Պոբեդայով» կարելի է թռչել 13,5 հազ․ ռուբլով, նշել են ասոցիացիայում։

Սոչիում ինքնթիռը փոխելով Երևան թռիչքի արժեքը (առանց ուղեբեռի) կիրակի կազմում է 25,6 հազ․ ռուբլի։ Հայաստանի մայրաքաղաք ուղիղ չվերթների տոմսերի գները հաջորդ շաբաթ սկսվելու են 29 հազ․ ռուբլուց։ Ինքնաթիռ փոխելով Թբիլիսի չվերթի այսօրվա ամենաէժան տոմսը 41,4 հազ․ ռուբլի է, վաղվա ուղիղ չվերթինը՝ 108,3 հազ․ ռուբլի։ Հաջորդ շաբաթ ինքնաթիռը փոխելով Բելգրադ կարելի է թռչել 65 հազ․ ռուբլուց սկսած։

Մինչդեռ, Մոսկվայից Աստանա «Աերոֆլոտի» այսօրվա երեկոյան չվերթի տոմսի արժեքը ընդամենը 7,5 հազ․ ռուբլի է։