Ուսուցիչները, որոնք չունեն բարձրագույն կրթություն եւ կրթական բարեփոխումների արդյունքում կրճատվել են, հնարավորություն կունենան պահպանելու իրենց աշխատատեղերը եւ նույնիսկ ավելի բարձր աշխատավարձ ստանալ։ Այս մասին հունիսի 26-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Խոսքն, ըստ նախարարի, մոտ 1300 մարդու մասին է։ Անդրեասյանը, մասնավորապես, առաջարկեց նրանց թույլ տալ կամավոր ատեստավորում անցնել։ «Ատեստավորումը հաջողությամբ անցնելու դեպքում ուսուցիչները կկարողանան պահպանել իրենց տեղերը»,- պարզաբանեց նա։ Սակայն դրա համար ուսուցիչները պետք է հավաքեն առնվազն 60 միավոր։ Բացի այդ, նրանց աշխատավարձի չափը կախված կլինի հավաքած միավորների քանակից։




























