Facebook-ն արգելափակել է վրացական Imedi իշխանամետ հեռուստաալիքի էջը։
Ինչպես նշվում է հեռուստաալիքի հայտարարության մեջ, էջը հասանելի է միայն դրա ադմինիստրատորներին։ Հատկանշական է, որ էջը որևէ նախազգուշացում չի ստացել։
Ինչպես նշվում է, հեռարձակողը պաշտոնական հարցում է ուղարկել Meta կորպորացիային, սակայն չի ստացել այն հարցի պատասխանը, թե ինչու է տեղի ունեցել արգելափակումը։ Պարզաբանվել է միայն, որ հարցումը փոխանցվել է հատուկ խմբին ու նշվել, որ «խնդիրը մոտ ապագայում կլուծվի»։





























