Ռուսաստանի հավաքականի կազմում բռնցքամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի ուղեգիր նվաճեց եւ բրոնզե մեդալ ապահովեց 52 կգ քաշային Միշա Ալոյանը: Քառորդ եզրափակիչում Ալոյանը 3:4, 4:3, 7:5 հաշվով առավելության հասավ ադրբեջանցի Էլվին Մամիշզադեի նկատմամբ:
Կիսաեզրափակիչում Ալոյանը կմրցի 2007թ. աշխարհի չեմպիոն, ամերիկացի Ռաուշի Ուորենի հետ:



























