Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի մահվան կապակցությամն հայտարարություն է արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման` հարգելով նրա հիշատակը:

«Սթիվն ամերիկացի մեծագույն նորարարների շարքում է` բակավական համարձակ բոլորի նման չմտածելու, բավական վճռական` աշխարհը փոխելու սեփական կարողություններին հավատալու եւ բավական տաղանդավոր դա անելու համար», - ասվում է Օբամայի հայտարարությունում, հաղարդում է BBC-ին:

Սթիվ Ջոբսը մահացավ հոկտեմբերի 5-ին, 57 տարեկանում երկարատեւ հիվանդությունից հետո:

Օբաման նաեւ նշել է, որ, հավանաբար, չկա Ջոբսի հաջողության ավելի մեծ ճանաչում, քան այն, որ աշխարհում շատերը նրա մահվան մասին իմացել են հենց Ջոբսի ստեղծած սարքերի միջոցով: