Մանկիկներն ու շնիկները առնվազն երկու ընդհանուր գիծ ունեն. բացի այն, որ նորածին են, նրանք նպաստում են մայրերի դրական հուզական վիճակին՝ ստիպելով նրանց ավելի լավ արտաբերել բառերը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Child Language ամսագրում։

Բառերի արտասանումը խոսքի օրգանների աշխատանքն է հնչյուններ արտաբերելիս։

Գիտնականներն ուսումնասիրել են տասը մայրերի խոսքը՝ ավելի լավ հասկանալու համար, թե ինչու են մայրերը բառերն ավելի շատ արտաբերում՝ նորածինների հետ խոսելիս։ Հետազոտության մասնակիցներին խնդրել են խոսել շնիկի, իրենց 6-ամսյա երեխայի եւ մեծահասակի հետ մոտ տասը րոպե։

Հետազոտողներն առանձնացրել են յուրաքանչյուր ձայնավոր նրանց արտասանության ձայնագրություններից, ուսումնասիրել դրանց ակուստիկ բնութագրերը եւ չափել այն հույզերը, որոնք արտահայտել են այն մեծահասակները, որոնք չեն իմացել համատեքստը, որում արտաբերվել է յուրաքանչյուր ձայնավոր։ Զարմանալի է, բայց թիմը հայտնաբերել է, որ մայրերն ավելի լավ են արտաբերել եւ ավելի շատ դրական հույզեր են արտահայտել՝ խոսելով իրենց փոքրիկների կամ շնիկների հետ։

Երկու իրավիճակներում մայրերը մի շարք դրական հույզեր են դրսեւորել, որոնք հարաբերակցվել են նրանց ձայնարկման փոփոխությունների հետ։ Այլ հետազոտություններ ցույց են տվել, որ բառերի բարձր արտաբերումը հանգեցնում է բառերի ավելի հստակ արտասանությանը եւ հեշտացնում է մանկիկների կողմից խոսքի ընկալումը։