Microsoft-ի հիմնադիր եւ խոշորագույն բաժնետեր Բիլ Գեյթսը ցավակցություն է հայտնել Սթիվ Ջոբսի ընտանիքին եւ ընկերներին:

«Մենք Սթիվի հետ ծանոթացել էինք գրեթե 30 տարի առաջ եւ եղել ենք ընկերներ, գործընկերներ ու մրցակցիներ», - իր բլոգում գրել է Գեյթսը:

«Հազվադեպ են ծնվում Ջոբսի նման մարդիկ, որոնց հաջողվում է մարդկության պատմության մեջ թողնել այդքան նշանակալի հետք: Սթիվ Ջոբսն այն վառ մարդկանցից էր, որոնք  կարողանում են անհամեմատելի ազդեցություն ունենալ ապագա սերունդների վրա: Նրա հետ աշխատելը մեծ պատիվ էր բոլորիս համար: Ես կկարոտեմ Սթիվին», - գրել է Գեյթսը:

Apple ընկերության հիմնադիր եւ նախկին ղեկավար Սթիվ Ջոբսը մահացավ հոկտեմբերի 5-ին, 57 տարեկանում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից: