Մարսելում Չինաստանի գլխավոր հյուպատոսությունը բողոք է ներկայացրել Ֆրանսիային այն բանից հետո, երբ անկարգության մասնակիցները կոտրել են չինացի զբոսաշրջիկներին տեղափոխող ավտոբուսի ապակիները, ինչը հանգեցրել է թեթև վնասվածքների, տեղեկացնում է Reuters-ը՝ վկայակոչելով Չինաստանի հյուպատոսության կիրակի արված հայտարարությունը։
Գլխավոր հյուպատոսության պաշտոնական բողոքում Ֆրանսիային կոչ է արվում ապահովել Չինաստանի քաղաքացիների և նրանց ունեցվածքի անվտանգությունը։
Ավտոբուսն անկարգությունների մասնակիցների կողմից հարձակման է ենթարկվել հինգշաբթի։ Այդ ժամանակից սկսած զբոսաշրջիկները լքել են Ֆրանսիան, ասվում է հյուպատոսության հայտարարության մեջ։
Ֆրանսիայում գտնվող կամ Ֆրանսիա ուղևորվող Չինաստանի քաղաքացիները պետք է «մեծացնեն կանխարգելումը» և «ավելի զգոն ու զգույշ» լինեն, ասվում է հյուպատոսության հայտարարության մեջ։





























