Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը հետախուզման մեջ գտնվող 14 առավել վտանգավոր հանցագործների ցուցակում ընդգրկել է նաեւ Վրաստանի քաղաքացի Տատո Կակաուրիձեին, որը նաեւ Վրաստանի ու Ինտերպոլի ցուցակներում է: Այդ մասին հաղորդել է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը:
33-ամյա Կակաուրիձեն մեղադրվում է 2002-ին 43-ամյա Ալեքսանդր Կուացաշվիլիին սպանելու մեջ, հաղորդում է РБК-ն:




























