Ամերիկյան Մեն նահանգի 64-ամյա բնակչուհին հարվածել է իր շան հետևից վազող արջին՝ դրդելով, որ նա ի պատասխան կծի իրեն, ուրբաթ տեղեկացրել են վայրի բնության պահպանության նահանգային իշխանությունները, տեղեկացնում է  NBC News-ը։

Կնոջը բժշկական օգնություն են ցուցաբերել դաստակին մնացած ծակած վերքերը բուժելով։

Շունն անվնաս է մնացել։

«Մեն նահանգի Փորթեր քաղաքի բնակչուհին արջին դեմ հանդիման  է մնացել, երբ վերջինս մոտակա անտառից վազում էր իր շան հետևից։ Եվ երբ արջը կանգնել է, կինը ուղղվել է հասակով մեկ որքան կարողացել է և բռունցքով հարվածել  արջի քթին, ինչից հետո  արջը կծել է նրա աջ ձեռքը՝ ծակելով դաստակը»,- նշվում է նահանգի ձկնորսության և վայրի բնության դեպարտամենտի հայտարարության մեջ։

Արջը այլևս ձեռք չի տվել կնոջը և փախել է։