Ինտերնետում հայտնվել է stevejobsday2011.com կայքը, որը հոկտեմբերի 14-ը հայտարարել է Սթիվ Ջոբսի օր: Կայքի ստեղծողներն առաջարկում են այդ օրը հագնվել Ջոբսի ոճով, լուսանկարվել եւ լուսանկարը տեղադրել ինտերնետում:
Բացի այդ, կայքն առաջարկում է հոկտեմբերի 14-ին բոլոր սոցիալական կայքերի օգտատերերին իրենց պրոֆիլներում տեղադրել Apple-ի հիմնադրի լուսանկարը:




























