Թերթը գրում է, որ այս օրերին տոնական իրարանցում է Արմավիրի մարզի Փարաքար գյուղում:

«Հանրապետական գյուղապետ Սամվել Վարդանյանը պատրաստվում է տոնակատարություն կազմակերպել գյուղի օրվա առիթով, որը հոկտեմբերի 8-ին է: Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ հարազատ գյուղին նվիրված տոնակատարությունը որոշել է գլուխ բերել գյուղացիների հաշվին: Մեզ հասած տեղեկություններով` նա հատկապես աշխատողներից հանգանակում Է 3-5 հազար դրամ, ինչն առաջացրել է շատերի զայրույթը: Վարդանյանի գյուղանվեր գործունեությունը հատկապես վրդովեցրել է մանկավարժներին, որոնց աշխատավարձերից պահվելու Է 5 հազարական դրամ»,- գրում է «Հրապարակ»-ը: