Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը ցանցի իր էջում շնորհակալություն է հայտնել Սթիվ Ջոբսին, հաղորդում է Reuters-ը:
«Սթիվ, շնորհակալ եմ քեզ, որ եղել ես իմ ուսուցիչն ու ընկերը: Շնորհակալ եմ նրա համար, ինչ դու ցուցադրեցիր: Այն ինչ դու անում ես, կարող է փոխել աշխարհը: Ես քո կարիքը կզգամ»,- գրել է Ցուկերբերգը:




























