Ճապոնիայում գրեթե կես միլիոն մարդ հեղեղումների պատճառով տարհանման մասին ծանուցում է ստացել, գրում է NHK-ը։

Կուրումե քաղաքում առնվազն 115 000 մարդ տարհանման մասին հրաման է ստացել, իսկ հնարավոր սողանքների մասին սպառնալիքի մակարդակը չորրորդից բարձրացել է հինգերորդ։

Բարդ իրավիճակի է Կումամոտո պրեֆեկտուրայում, որտեղ տարհանման հրաման է ստացել ավելի քան 360 000 մարդ։