Իրանի դատարանը վերջնական որոշում է կայացրել 2020 թվականին «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» կողմից Boeing 737-800 ինքնաթիռի խոցման գործով: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։

«Հաշվի առնելով, որ այդ դժբախտ պատահարը տեղի է ունեցել Իրանի տարածքում, դատարանն ամբողջությամբ ուսումնասիրել է գործը եւ վերջնական որոշում կայացրել 10 պաշտոնատար անձանց նկատմամբ, որոնք մեղավոր են այդ վթարի համար»,-դիվանագետի խոսքը մեջբերում է իրանական Tasnim գործակալությունը: 

Նրանք դատապարտվել են 1,5-ից մինչեւ 3 տարվա ազատազրկման: Դատարանի որոշման համաձայն՝ նրանք պետք է զոհերի հարազատներին փոխհատուցում վճարեն յուրաքանչյուր զոհվածի համար 150 հազար դոլարի չափով։