Բալիի իշխանությունները ցանկանում են սահմանափակել օտարերկրացիների մուտքը կղզի և Բութանի օրինակով՝ տարեկան 400 հազար զբոսաշրջիկի քվոտա սահմանել։ Այս մասին հայտարարել է Ինդոնեզիայի հայտնի հանգստավայրի նահանգապետ Վայան Կոստերը, նրա խոսքերը մեջբերում է Kompas պորտալը։
Ընդ որում՝ բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ դեպի Բալի զբոսաշրջային հոսքը խստորեն չի սահմանափակվելու։ Սակայն այժմ տեղական իշխանությունները ցանկանում են կենտրոնանալ ոչ այնքան կղզի ժամանող զբոսաշրջիկների թվի, որքան նրանց որակի վրա։
«Իրականում, իդեալական տարբերակում, մենք ցանկանում ենք քվոտա ներմուծել, ինչպես Բութանում», - բացատրեց Քոսթերը՝ հավելելով, որ այնտեղ կյանքի փիլիսոփայությունը նման է բալիականին: Նրա խոսքով՝ իրենք նույնպես շատ զգույշ ու հարգալից են բնության ու շրջակա միջավայրի նկատմամբ։
Նահանգապետն ընդգծել է, որ ասիական թագավորություն ժամանող ճանապարհորդները մի քանի օրվա ընթացքում իրենց հետ պետք է որոշակի գումար ունենան։ Ըստ Քոստերի՝ հենց այդ պատճառով էլ զբոսաշրջիկներին հենց այնպես Բութան չեն թողնում։




























