Նոր Զելանդիան աշխարհում առաջինն արգելել է խանութներում պլաստիկե ցանկացած փաթեթների օգտագործումը, անգամ շատ բարակները բանջարեղենների եւ մրգերի համար, գրել է BBC-ն։
Երկրի բնակիչներն սկսել են մեկ միլիարդով պակաս պլաստիկե հաստ փաթեթներ օգտագործել 2019թ. դրանց արգելումից հետո։ Չնայած դրան՝ կառավարությունը կարծում է, որ Նոր Զելանդիան չափից շատ պլաստիկե թափոններ է տալիս։
Սպասվում է, որ ամեն տարի բարակ փաթեթներից հրաժարումը կհանգեցնի այն բանին, որ դրանցից 150 միլիոնը չի հայտնվի աղբավայրերում։ Իսկ գնորդները կօգտագործեն բազմակի օգտագործման փաթեթներ։



























